ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ էթնիկ զտումների քաղաքականությունը
Իրավունք
17:18 22/03/2021
Հայաստան

ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ էթնիկ զտումների քաղաքականությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: 

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ, տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից:

Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով:

Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների:

Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:

Հ.Գ. Նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Placeholder
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ներկայացրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ էթնիկ զտումների քաղաքականությունը