Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են օտարերկրացի կամավորներից
Աշխարհում
15:46 22/03/2021
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են օտարերկրացի կամավորներից

Տոկիոյի ամառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել արտերկրից կամավորներ հրավիրելուց, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Տոկիո -2020 կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Տոշիրո Մուտոյի խոսքը։

Միևնույն ժամանակ, նա խոստացել է, որ կազմակերպիչները կքննարկեն օտարերկրյա կամավորների սահմանափակ խմբի ընդունման հարցը, առանց որի հնարավոր չէ որոշակի միջոցառումների կազմակերպումը:

Երկուշաբթի օրը «Kyodo» գործակալությունը հաղորդել էր, որ մոտ 500 միջազգային կամավորներ միանալու են Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպմանը։

Ավելի վաղ կազմակերպիչները որոշել էին արտասահմանից ժամանած երկրպագուներին թույլ չտալ մասնակցել մրցույթին: Տոմսեր գնած օտարերկրացիներին կփոխհատուցվի ծախսված գումարը:

Ենթադրվում էր, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Սակայն համաճարակի պատճառով մրցույթը հետաձգվեց մեկ տարով և տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Ներկայումս Ճապոնիան փաստացի արգելում է աշխարհի բոլոր երկրների և տարածաշրջանների քաղաքացիներին նոր վիզաների տրամադրումը՝ կապված Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ հայտնաբերելու հետ:

Placeholder
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները հրաժարվում են օտարերկրացի կամավորներից