Գրեթե վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի. Էլիբեգովա
Իրավունք
17:09 23/03/2021
Հայաստան

Գրեթե վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի. Էլիբեգովա

«Հետևողական եմ լինելու, որ բոլորը, ըստ օրենքի, ստանան իրենց պատիժը»,- ասուլիսում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նա նշեց, որ դեռևս փետրվարին իշխանամետ արբայնակներից «Հեղափոխության պահապաններ» խմբակն իր հասցեին զարհուրելի ու ստահոգ լուրեր էր տարածել:

«Սպասեցի, որ առանց իմ մասնակցությամբ քրեական գործը կհարուցվի, սակայն դա տեղի չունեցավ, ստիպված եղա ինքս հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել սուտ մատնության փաստով: Գործն ուղղվել էր ԱԱԾ»,- ասաց ադրբեջանագետը:

Նա հայտնեց, որ երեկ ԱԱԾ-ում բացատրություն է տվել, այս պահի դրությամբ գործընթացն ընթացքի մեջ է:

«Գրեթե վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի: Սա պետք է դառնա պրակտիկա: Երբ որ մենք ուշադրություն չենք դարձնում, բանի տեղ չենք դնում, առիթից օգտվելով ցանկացած զրպարտություն, հիմարություն, մարդուն վարկաբեկելու փորձեր են անում: Համբավիս բավականին լուրջ վնաս է, երբ մարդիկ իմ մասին սուտ լուրեր են տարածում: Դա պետք է հերքվի»,- ասաց Անժելա Էլիբեգովան:
 

Placeholder
Գրեթե վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի. Էլիբեգովա