23.02.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 26 մարդ է մահացել
Առողջություն
11:09 23/03/2021
Հայաստան

23.02.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 26 մարդ է մահացել

Հայաստանի տարածքում երեկ կատարվել է 3721 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 801 նոր դեպք: Առողջացել է 451 մարդ: Մեկ օրում մահացել է 26 մարդ: Նրանցից 2-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 185020 դեպք, որոնցից 169172-ն` առողջացած, 3384-ը` մահվան ելքով: Մահվան ևս 862 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4246 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11602 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 812076 թեստավորում:

Placeholder
23.02.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 26 մարդ է մահացել