Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան
Տարածաշրջան
12:04 23/03/2021
Հայաստան

Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան

Արաքս-Ախուրյան հատվածում կա ջրային ռեսուրսների խնդիր՝ պայմանավորված Թուրքիայում ջրամբարաշինությամբ: Ասուլիսում ասաց «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

«Պատահական չէ, որ այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում նախորդ տարվա համեմատ 100 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր ունենք: Սկսած 2012 թվականից՝ Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված Արաքս գետի ջրային ռեսուրսները զգալիորեն՝ մոտ 30-40 տոկոսով նվազել են»,- նշեց նա:

Լ. Ազիզյանն ասաց, որ լուրջ խնդիր է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների խոցելիությունը, քանի որ ջերմաստիճանի շարունակական աճ է գրանցվում 1994 թվականից ի վեր, ամեն տարի ջերմաստիճանը նորմայից բարձր է, լեռնային շրջաններում տեղումները հիմնականում անձրևի տեսքով են, ձնակուտակման պրոցես քիչ է տեղի ունենում:

«Կանխատեսումների համաձայն, 2040 թվականին ունենալու ենք  ջրային ռեսուրսների խոցելիություն՝  նորմի նկատմամբ նվազում մոտ 15 տոկոս, 2070-ին՝ 20-25 տոկոս նվազում, 2100-ին՝ կանխատեսվում է մոտ 35-40 տոկոս նվազում»,- ասաց նա:

Լևոն Ազիզյանն ընդգծեց՝ ջրի ամեն մի կաթիլ պետք է խնայողաբար օգտագործել:

Placeholder
Թուրքիայում ջրամբարաշինությամբ պայմանավորված՝ Արաքս գետի ջրային ռեսուրսները մոտ 30-40 տոկոսով նվազել են. Լևոն Ազիզյան