Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վիճել է ունկնդրի հետ և կոտրել ստուդիայի պատը
Մշակույթ
18:00 24/03/2021
Աշխարհ

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վիճել է ունկնդրի հետ և կոտրել ստուդիայի պատը

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի տաղավարում վիճել է ունկնդրի հետ: kp.ru-ն գրում է, որ «Չիկատիլո» սերիալի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հրավիրվել էր տաղավար դերասան, Պետդումայի պատգամավոր Ելենա Դրապեկոյի հետ քննարկելու «պետք է արդյոք հավերժացնել հանցագործների կերպարը մշակույթում» թեման:

Հաղորդման ավարտին զանգահարած ունկնդիրներից մեկը կարծիք է հայտնել, որ նման թեմաներով ֆիլմեր չպետք է նկարահանվեն:

«…Տասնյակ կանանց է սպանել այդ մոլագարը։ Եվ հիմա այդ ամենը քարոզվում է»,- ասել է ունկնդիրը:

Սարիկ Անդրեսյանն արձագանել է, որ ոչ ոք ոչինչ քարոզում, պատմում են…

«Գնացեք ձեր Հայաստանը»,- ասել է ունկնդիրը:

Հաղորդման վերջում հաղորդավարուհին սխալ է արտասանել Սարիկ Անդերասյանի ազգանունը: Հայազգի ռեժիսորն այս ամենից վիրավորվել է, նետել ականջակալներն ու հեռացել տաղավարից: Նա հարվածել է ստուդիայի պատին, մի բեկոր պոկվել է:

Placeholder
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը վիճել է ունկնդրի հետ և կոտրել ստուդիայի պատը