Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
24.03.2021. Կորոնավիրուսի 1164 նոր դեպք է գրանցվել, 17 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5330 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1164 նոր դեպք: Առողջացել է 313 մարդ: Մեկ օրում մահացել է 17 մարդ: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 186184 դեպք, որոնցից 169485-ն` առողջացած, 3398-ը` մահվան ելքով: Մահվան ևս 865 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4263 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12436 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 817406 թեստավորում: