Ֆրանսիան նոր գործարքով Հունաստանին անվճար առաջարկում է հակաօդային և հակասուզանավային ֆրեգատներ
Քաղաքական
12:03 24/03/2021
Աշխարհ

Ֆրանսիան նոր գործարքով Հունաստանին անվճար առաջարկում է հակաօդային և հակասուզանավային ֆրեգատներ

Ֆրանսիան առաջարկել է Հունաստանի ռազմածովային ուժերին տալ երկու առաջին կարգի ֆրեգատներ՝ «Jean Bart» (հակաօդային) և «Latouche-Tréville» (հակասուզանավային)։ Այս մասին գրում է Greek City Times-ը։

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կփոխանցեն այս երկու նավերը, եթե Աթենքը ընտրի Ֆրանսիային՝ Հունաստանի ռազմածովային ուժերի համար նոր ֆրեգատներ կառուցելու համար իր միջազգային մրցույթի միջոցով:

Չորս նոր ֆրեգատների գնման և գերմանական արտադրության MEKO չորս ֆրեգատների արդիականացումից բացի, Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը նաև մրցույթում ներառել է ժամանակավոր օգտագործման համար «պատրաստ» և «լավ վիճակում» գտնվող երկու օգտագործված նավերի:

Սա կլինի «միջանկյալ լուծում»՝ մինչ նոր ֆրեգատների գործարկումը, որոնց կառուցումը կտևի յոթ-ութ տարի:

Փարիզը, նշվում է, գտել է լուծում, որը կարող է գոհացնել Հունաստանին և շատ չի վրդովեցնի ֆրանսիական նավատորմին:

Placeholder
Ֆրանսիան նոր գործարքով Հունաստանին անվճար առաջարկում է հակաօդային և հակասուզանավային ֆրեգատներ