Ջերմաստիճան կիջնի մինչև -13 աստիճան
Օրվա թեմա
13:42 25/03/2021
Հայաստան

Ջերմաստիճան կիջնի մինչև -13 աստիճան

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում  սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

«Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, Երևան քաղաքում մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի  26-ի ցերեկը, 27-ին   ժամանակ առ ժամանակ  սպասվում են տեղումներ՝ 27-ին  բարձրադիր վայրերում  թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մարտի 25-ի ցերեկը,  26-27-ին  շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին   սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Մասնավորապես, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում մարտի 28-29-ին գիշերային ժամերին կգրանցվի -13 աստիճան:

Placeholder
Ջերմաստիճան կիջնի մինչև -13 աստիճան