Կառավարությունը 70-97 %-ով բարձրացրեց ոստիկանների աշխատավարձը
Իրավունք
17:04 25/03/2021
Հայաստան

Կառավարությունը 70-97 %-ով բարձրացրեց ոստիկանների աշխատավարձը

Կառավարությունն այսօր չզեկուցվող 35 հարցերի թվում ընդունեց մի նախագիծ, որով ավելացվեց Ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը:

Ըստ առաջարկվող նախագծի, ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար  ըստ ստաժների, կազմելու է՝ 320․000 դրամ կամ այսօրվա՝ 190․552 դրամից 129.448 դրամով, 67,9 %-ով ավելի և 325.584 դրամ, այսօրվա՝ 192․921 դրամից 132․663 դրամով կամ 68,8 %-ով ավելի։

Նախագծով ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371.373 հազ. դրամի չափով, որը այսօրվա ՊՊԾ ամենաբարձր (4-րդ հատուկ գումարտակի ծառայողներ) ցուցանիշը գերազանցում է 78․654 դրամով, 26,9 % ով, իսկ սովորական չափը (օրինակ մարզային վարչությունների ՊՊԾ դասակի ծառայողներ)՝ 183.054 դրամով, կամ 97,2 %-ով։

Placeholder
Կառավարությունը 70-97 %-ով բարձրացրեց ոստիկանների աշխատավարձը