Շվեդիան մասամբ կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումը
Առողջություն
19:28 25/03/2021
Աշխարհ

Շվեդիան մասամբ կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումը

Հաջորդ շաբաթվանից Շվեդիայի իշխանությունները կվերսկսեն «AstraZeneca» դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսի դեմ, բայց միայն 65-ից բարձր տարիքի մարդկանց պատվաստելու համար։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ այս մասին հայտնում է «Local» թերթը՝ վկայակոչելով Շվեդիայի հասարակական առողջապահական գործակալությանը։

Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը որոշում է կայացրել կասեցնել «AstraZeneca»-ի պատվաստումները մարտի 16-ին` կողմնակի ազդեցությունների մասին հաղորդագրությունների պատճառով:

«Պատվաստանյութը ծայրաստիճան լավ ազդեցություն կունենա տարեցների վրա, որոնցից շատերն ամեն օր վարակվում են COVID-19-ով ... Միևնույն ժամանակ, մենք չենք տեսնում այդ հազվագյուտ և լուրջ կողմնակի ազդեցությունների ռիսկը տարեցների մոտ»,- ասել է Շվեդիայի հասարակական առողջության գործակալության ղեկավար Յոհան Կառլսոնը: 

Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելն ասել է, որ «AstraZeneca»-ով տարեցների պատվաստումները նախատեսվում են շաբաթվա սկզբին, «այնքան արագ, որքան տարածաշրջանները   հնարավորություն ունեն սկսելու»:

Placeholder
Շվեդիան մասամբ կվերսկսի AstraZeneca-ով պատվաստումը