Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
25.03.2021. Կորոնավիրուսի 1257 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Առողջացել է 242 մարդ: Մեկ օրում մահացել է 24 մարդ: Նրանցից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ն` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Մահվան ևս 871 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4287 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում: