Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրյուդո․ Պուտինին առանձնապես չի հետաքրքրում իր մասին Արևմուտքի կարծիքը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ անհանգստացած չէ այն բանից, թե ինչ է մտածում Արևմուտքն իր մասին: Համապատասխան հայտարարությունը Թրյուդոն արել է՝ մեկնաբանելով վերջերս Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոշտ հայտարարությունը։ Այս մասին գրում է Tass-ը։
«Վարչապետ եղած վերջին հինգ տարիների ընթացքում ես մի քանի զրույց եմ ունեցել Պուտինի հետ և, ըստ իս, նա կարող է ցանկացած պահի նայել քեզ և ասել այն, ինչ իրեն հարմար է։ Նրան առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ են մտածում նրա մասին արևմտյան աշխարհը և Կանադան», - ասել է Կանադայի վարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի թանկ «վճարել»` կապված ամերիկյան ընտրություններին միջամտելու Մոսկվայի ենթադրյալ փորձերի համար: Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը դրական էր պատասխանել այն հարցին, թե արդյոք նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մարդասպան» է համարում: