«Տոկիո -2020». Մեկնարկում է օլիմպիական կրակի փոխանցումավազքը
Աշխարհում
17:11 25/03/2021
Աշխարհ

«Տոկիո -2020». Մեկնարկում է օլիմպիական կրակի փոխանցումավազքը

Այսօր Ճապոնիայում վերսկսվել է ամառային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքը:

news.sportbox.ru-ն գրում է, որ կրակը կանցնի Ճապոնիայի բոլոր՝ 47 պրեֆեկտուրաներով 121 օրվա ընթացքում: Վերջում կրակը կբերվի Տոկիո, որտեղ կկայանա Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտին հայտարարվել էր, որ Տոկիոյում նախատեսված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են համավարակի պատճառով: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` «Տոկիո-2020» և կանցկացվեն այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Օլիմպիական կրակը Օլիմպիական խաղերի խորհրդանիշներից մեկն է։ Այդ կրակը վառում են խաղերն անցկացնելու ժամանակ և այն վառվում է մինչև խաղերի ավարտը։

Հին հունական ծիսակատարությունների վրա հիմնված այդ ավանդույթը վերածնվել է 1928 թվականին Ամստերդամում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ Օլիմպիական մարզադաշտում, որի նախագծի համար հոլանդացի ճարտարապետ Յան Վիլսը արվեստի մրցույթում պարգևատրվել է ոսկե մեդալով։ 

Placeholder
«Տոկիո -2020». Մեկնարկում է օլիմպիական կրակի փոխանցումավազքը