Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձել է Վահան Քերոբյանի ֆեյբուքյան երեկվա գրառմանը.
«ԱՎԿ հրապարակած օպերատիվ ամփոփմամբ նախնական ցուցանիշների համաձայն՝ ՀՀ-ում 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝
Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7%-ով,
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 7.9%-ով,
Առևտրի շրջանառությունը նվազել է 11.3%-ով,
Ծառայությունների ծավալը նվազել է 12.5%-ով,
Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 12.2%-ով:
Նույնիսկ գիտակցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բազային էֆֆեկտը՝ հիշեցնեմ, որ ՀՀ կենտրոնական բանկը վերջերս վերանայել է ՀՀ տնտեսական աճի իր գնահատականը 2021թ. համար՝ նվազեցնելով այն 2%-ից 1.4%:
Ահա ՀՀ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ երկնիշ տնտեսական աճի թիրախավորմամբ՝
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ»։