Վան Գոգի նկարն աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով
Մշակույթ
11:15 26/03/2021
Աշխարհ

Վան Գոգի նկարն աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով

Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վան Գոգի «Փողոցի տեսարան Մոնմարտրում» կտավը Փարիզի աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով։ Այս մասին գրում է kulturomania.ru-ն՝ հղում անեկով Sotheby's աճուրդի տան կայքին։

Նկարի գինը աճուրդը սկսվելուց տաս րոպե անց բարձրացել է՝ հասնելով 16,2 միլիոն եվրոյի։ Լոտի վաճառքի գինը եղել է 16 251 000 եվրո,  նախնական արժեքը՝ 5-8 միլիոն եվրո։

«Փողոցի տեսարան Մոնմարտրում» կտավը Վան Գոգը նկարել է 1887 թվականին։ Այն նախկինում չէր ներկայացվել լայն շրջանակներին: Ստեղծագործությունը շուրջ մեկ դար պահվում էր փարիզյան ընտանիքի մասնավոր հավաքածուում:


 

Placeholder
Վան Գոգի նկարն աճուրդում վաճառվել է 16,2 միլիոն եվրոյով