26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:06 26/03/2021
Հայաստան

26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 5525 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1005 նոր դեպք: Առողջացել է 433 մարդ։ Մեկ օրում մահացել է 23 մարդ։ Նրանցից 5ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության

ԱՆ ներկայացրած տվյակներով, մարտի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 188446 դեպք, որոնցից 170160-ն` առողջացած, 3434-ը` մահվան ելքով:  Մահվան ևս 876 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4310 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13976 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 828159 թեստավորում:


 

Placeholder
26.03.2021. Կորոնավիրուսի 1005 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է