Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցը վազել է մարած ջահով
Աշխարհում
11:51 26/03/2021
Աշխարհ

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցը վազել է մարած ջահով

Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցներից մեկը երեկ՝ մարտի 25-ին, վազել է մարած ջահը ձեռքում պահած, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Իիտիտ գյուղում: Էստաֆետի փոխանցման ընթացքում ջահը մարել է, բայց վազողը դրան ուշադրություն չի դարձրել: Միան վազքի ավարտին պահեստային կրակի օգնությամբ ջահը կրկին վառվել է, և դրա փոխանցումը հաջորդ մասնակցին տեղի է ունեցել առանց միջադեպերի:

Վազքի մեկնարկից ի վեր սա երկրորդ միջադեպն է: Դրանից մեկ օր առաջ ջահը նույնպես մարել էր՝ մրցարշավի ընթացքում ուժեղ քամու պատճառով:

Օլիմպիական կրակի փոխանցումավազքը սկսվել է հինգշաբթի առավոտյան Ֆուկուսիմայում գտնվող «J-Village» ֆուտբոլային ուսումնական կենտրոնից:

Placeholder
Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մասնակիցը վազել է մարած ջահով