Ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ.Գևորգ Գորիսյանը՝ ոստիկանների աշխատավարձների բարձրացման մասին
Քաղաքական
13:16 26/03/2021
Հայաստան

Ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ.Գևորգ Գորիսյանը՝ ոստիկանների աշխատավարձների բարձրացման մասին

«Սա նախընտրական քայլ է, որովհետև հատկապես  ընտրական պրոցեսներում իշխանություններին պետք է լինելու ոստիկանության հավատարմությունը և հետո՝ ցանկացած բռնապետական հակում ունեցող ռեժիմին պետք են հավատարիմ ոստիկաններ»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամին հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ պատասխանելով ոստիկանների աշտավարձը 70-97 %-ով բարձրացնելու կառավարության որոշման մասին լրագրողի տված հարցին:

Պատգամավորը իր խոսքում  քննադատության ենթարկեց նաև փակ-համամասնական ընտրակարգը  պահնպանելու իշխանությունների ձգտումը:

Նա նկատեց, որ դեռ  2018 թվականին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան»-ը  առաջարկել էր բաց-համամասնական  ընտրակարգի տարբերակը, որին սկզբում կողմ էին նաև «Իմ քայլը» խմբակցության քաղաքական ներկայացուցիչները, սակայն հետո պարզվել է, որ վարչապետի մոտ ինչ-որ առանձին բան են քննարկել, մշակել և ազգային ժողովում այդ կոնսենսուսը տապալվեց: 

Ընդգծելով, որ 2019 թվականից մասնակցում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքներին՝ Գորգիսյանը սլայդներով լրագրողներին բացատրեց, թե ինչ է  իրենից ենթադրում առաջարկվող բաց-համամասնական տարբերակը և որն է դրա առավելությունը: 

Ըստ պատգամավորի՝ բաց-համամասնականի դեպքում լինելու են քաղաքացիներին հաշվետու պատգամավորներ, քանի որ նրանք ընտրելու են քաղաքական գործիչներին, իսկ  փակի դեպքում ԱԺ պատգամավոր նշանակում է կուսակցության ղեկավարը, ղեկավար մարմինը, կամ ֆինանսավորողը և նրանք միայն կոճակ են սեղմում՝ հլու-հնազանդ ենթարկվելով իրենց քաղաքական առաջնորդին:

Բաց-համամասնականի դեպքում քաղաքացին կարողանում է ազդել ցուցակի համամասնության վրա՝ ընտրելով իր նախընտրած թեկնածուին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գուրգեն Բաղդասարյանն էլ հավելեց, որ եվրոպական 15 երկրում բաց-համամասնական ընտարկարգն է գործում:

Անդրադառնալով լրագրողի հիշեցմանը, որ խորհրդարանի քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ պահելու են փակ-համամասնական ընտրակարգը՝ Գևորգ Գորգիսյանը շեշտեց. «Երևի «Իմ քայլը» ցանկանում է այս գլխացավանքից ազատվել, ուզում են, որ իրենց պատգամավորնեը չունենան կարծիք, մոտեցումներ, լինեն հաշվետու միայն կուսակցապետին և լինեն ընդամենը կոճակ սեղմողներ և երբևէ չհակաճառեն և խմբակցությունից դուր չգան»:

Ըստ պատգամավորի,  եթե քաղաքական մեծամասնություը ընտրությունների ժամանակ գնալու է անարդարության, ապա վնասելու է քաղաքական պրցեսները, ընտրության լեգիտիմությունը, լարվածության թոթափմանը և ստեղծելու է պատրվակներ ընտրություններից հետո կրկին լարվծա վիճակներ առաջացնելու համար:

Գորգիսյանը վերջում հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը ցանկացած ընտարկարգով մասնակցելու է ընտրություններին և հաղթելու է:

Placeholder