«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»․ դիմում են BBC-ին
Մշակույթ
11:49 26/03/2021
ԼՂՀ

«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»․ դիմում են BBC-ին

«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»,-այս մասին ֆեյսբուքյան էջում, դիմելով BBC-ին, գրել է Նարինե Արզումանյանը՝ անդրադառնալով BBC News-ի «Լեռնային Ղարաբաղ. Անհետացած եկեղեցու առեղծվածը» ռեպորտաժի մի հատվածին, որում ցույց էր տրվում, թե իբր հայերը քանդել են ադրբեջանցիների գերեզմանները։

«BBC News-ը երեկ ցույց տվեց Ադրբեջանի կողմից գրավված Արցախի տարածքում ամբողջությամբ քանդված հայկական եկեղեցին, ապա հավասարեցնելու համար որոշ քարեր, որոնք ադրբեջանցիները հավաքում և ներկայացնում էին որպես «հայերի կողմից ավերված գերեզման։
Այս լուսանկարներն արվել են տարիներ առաջ Արցախում գտնվող Տիգրանակերտի հնագիտական վայրում»,- գրել է Նարինե Արզումանյանը՝ հրապարակելով նկարներ։

Հիշեցնենք, որ «Լեռնային Ղարաբաղ. Անհետացած եկեղեցու առեղծվածը» ռեպորտաժում BBC-ի թղթակից Ջոնահ  Ֆիշերը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում հայկական եկեղեցու անհետացումը: Ֆիշերը, որն այցելել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, ցույց է տալիս, որ Մեխակավանի (Ջեբրայիլ)  Ս. Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերվել է։

«Ադրբեջանը հայտարարել է, որ էթնիկ հայերին ողջունում է Լեռնային Ղարաբաղում, բայց Հայաստանը նրան մեղադրում է տարածաշրջանում մնացած հայկական մշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներն ու հուշարձանները վնասելու և ոչնչացնելու մեջ: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ»,-ասվում է BBC-ի նյութում:

 

in liberated #Artsakh Azeris' graves were not being destroyed. #BBC_News yesterday showed the totally demolished...

Posted by Նարինե Արզումանյան on Thursday, March 25, 2021
Placeholder
«Ազատագրված Արցախում ադրբեջանցիների գերեզմանները չէին ոչնչացվում»․ դիմում են BBC-ին