Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք
Առողջություն
14:46 26/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

Արցախում մարտի 25-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները  նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  4320 քաղաքացու հետազոտություն, որից 583-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2467 դեպք: Կատարվել է 21768 թեստավորում:

 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք