Եգիպտոսում 32 մարդ մահացել և 66-ը վիրավորվել են երկու գնացքների բախման պատճառով
Աշխարհում
17:25 26/03/2021
Աշխարհ

Եգիպտոսում 32 մարդ մահացել և 66-ը վիրավորվել են երկու գնացքների բախման պատճառով

Եգիպտոսի հարավում բախվել են երկու ուղևորատար գնացքներ, ինչի հետևանքով մահացել է 32 և վիրավորվել՝ առնվազն 66 մարդ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում կատարելով Հանրապետության առողջապահության նախարարությանը:

Վթարը տեղի է ունեցել Կահիրեից հարավ գտնվող Սոհագ նահանգում: Բախման արդյունքում երեք վագոն շրջվել է:

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության 36 մեքենա, որոնք հոսպիտալացնում են տուժածներին:

Երկրի գլխավոր դատախազությունը կարգադրել է հետաքննել աղետի պատճառները։ Տրանսպորտի նախարարը հրամայել է ձերբակալել երկու գնացքների վարորդներին:

Placeholder
Եգիպտոսում 32 մարդ մահացել և 66-ը վիրավորվել են երկու գնացքների բախման պատճառով