Լոս Անջելեսի պահոցներից գողացել են Բեյոնսեի մեկ միլիոն դոլար արժողությամբ իրերը
Մշակույթ
19:30 27/03/2021
Աշխարհ

Լոս Անջելեսի պահոցներից գողացել են Բեյոնսեի մեկ միլիոն դոլար արժողությամբ իրերը

Անհայտ անձինք Լոս Անջելեսի պահոցներից, որտեղ պահվում էր ամերիկացի երգչուհի Բեյոնսեի ունեցվածքը, դուրս են բերել մեկ միլիոն դոլար արժողությամբ իրեր: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին հայտնել է TMZ պորտալը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները:

Գողերն այս ամսվա ընթացքում երկու անգամ գաղտնի մտել են այն պահոցները, որոնք պարունակում էին Բեյոնսեի իրերը: Չնայած այն հանգամանքին, որ պահոցների տարածքները վարձակալել էր երգչի «Parkwood Entertainment» պրոդյուսերական ընկերությունը, այնուամենայնիվ, աղբյուրների համաձայն, բոլոր գողացված իրերը պատկանել են Բեյոնսեին:

Գողերը պահեստից դուրս են բերել թանկարժեք պայուսակներ և զգեստներ: Առաջին կողոպուտներից հետո մեկ շաբաթվա ընթացքում գողերը ներխուժել են նույն պահեստային համալիրի ևս մի քանի խցեր և խլել երգչի ոճաբաններից մեկին պատկանող իրերը:

Ինչպես նշում է պորտալը, Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է գողությունը: Մինչ այժմ ոստիկանությունն այս գործով ոչ մեկին բերման չի ենթարկել:

Placeholder
Լոս Անջելեսի պահոցներից գողացել են Բեյոնսեի մեկ միլիոն դոլար արժողությամբ իրերը