Զինծառայողների մարմինների որոնումներն այսօր իրականացվում են Ջրականում և Վարանդայում
Օրվա թեմա
13:48 27/03/2021
ԼՂՀ

Զինծառայողների մարմինների որոնումներն այսօր իրականացվում են Ջրականում և Վարանդայում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:

ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ փրկարարներն այսօր  որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

ԱԻՊԾ փոխանցմամբ, 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական  կողմից փոխանցված աճյունների թիվը մարտի 20-ից այս կողմ չի փոխվել:

Վերջին տվյալներով հայտնաբերված մարմինների և աճյունների ընդհանուր թիվը 1518 է:

Placeholder