«Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
Մշակույթ
19:15 27/03/2021
Աշխարհ

«Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է

Ապրիլի 1-ին Մոսկավայում կանցակցվի «Ռահմանինովի օրեր»  միջոցառումը՝ նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Այն տեղի կունենա «Ֆիլհարմոնիկ 2» դահլիճում, որը կրում է կոմպոզիտորի անունը:

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորը կլինի Վլադիմիր Սպիվակովը, իսկ դաշնամուրի մոտ կնստի ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը:

Կհնչեն «Սիմֆոնիկ պար», «Ռապսոդիա՝ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունները:

Հիշեցնենք, որ Եվա Գևորգյանը ARMONIA YOUNG TALENTS SUPPORT PROGRAM-ի շրջանակում ստացել է աջակցություն, որի մասին երազում է ցանկացած սկսնակ երաժիշտ։

Երիտասարդներին աջակցության ծրագրի շրջանակում Հայկական համագումարը  երիտասարդ դաշնակահարուհու համար ձեռք է բերել YAMAHA ընկերության ռոյալ։ Նաև վերջերս Եվան դարձել է Young YAMAHA Artist տիտղոսակիրը։ Նա Ռուսաստանից միակ աղջիկն է նման տիտղոսով։

Placeholder