Բայդենը ՌԴ-ի, Թուրքիայի և Չինաստանի նախագահներին հրավիրել է կլիմայի հարցերով բանակցությունների
Քաղաքական
18:23 27/03/2021
Աշխարհ

Բայդենը ՌԴ-ի, Թուրքիայի և Չինաստանի նախագահներին հրավիրել է կլիմայի հարցերով բանակցությունների

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Պուտինին աշխարհի 40 առաջնորդների հետ մեկտեղ հրավիրել է բանակցություններ վարելու կլիմայի փոփոխության վերաբերյալ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

Ավելի վաղ Ամերիկայի առաջնորդը հայտնել էր, որ հրավիրվածների թվում են իր գործընկերները Ռուսաստանից ու Չինաստանից: Բայդենը նշել է, որ Պուտինը և Սի Ցզինպինը տեղյակ են այդ մասին, չնայած նախագահն նրանց հետ անձամբ հարցը չի քննարկել:

Բանակցությունները տեղի կունենան առցանց՝ ապրիլի 22-23-ը:

Սպիտակ տան կողմից հրապարակված ցուցակի համաձայն, գագաթնաժողովին հրավիրված են Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Թուրքիայի և Ճապոնիայի ղեկավարները: Ուկրաինայի նախագահը ցուցակում չկա:

Ինչպես նշվել է Վաշինգտոնում, գագաթնաժողովը պետք է ընդգծի կլիմայի խնդիրների վերաբերյալ համաշխարհային հանրության ավելի վճռական գործողությունների տնտեսական օգուտները:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱՄՆ իշխանությունները, ապրիլյան բանակցություններում կենտրոնանալու են շրջակա միջավայր վնասակար արտանետումները նվազեցնելու միջազգային ջանքերի համախմբման վրա:
 

Placeholder
Բայդենը ՌԴ-ի, Թուրքիայի և Չինաստանի նախագահներին հրավիրել է կլիմայի հարցերով բանակցությունների