Freedom House. Հայաստանում օրենսդրական նոր փոփոխությունները սպառնալիք են մեդիայի և խոսքի ազատության համար
Քաղաքական
15:28 27/03/2021
Հայաստան

Freedom House. Հայաստանում օրենսդրական նոր փոփոխությունները սպառնալիք են մեդիայի և խոսքի ազատության համար

Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ, ինչպես նաև դրանց պաշտպանություն իրականացնող ամերիկյան Freedom House կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում օրենսդրական վերջին փոփոխությունները սպառնում են խոսքի ազատությանը։

Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի կողմից այն փոփոխությունների հաստատմանը, որոնք սպառնում են լրատվամիջոցների ու խոսքի ազատությանը զրպարտության և վիրավորանքի համար զգալիորեն մեծացնելով տուգանքները, կազմակերպությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

««Հայաստանի իշխանությունների պարտականությունն է պաշտպանել երկրում լրատվամիջոցների ազատությունն ու ազատ արտահայտումը»,- ասել է  Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Ցավալի է, որ Հայաստանի կառավարությունը սատարում է տուգանքներին, որոնք կսահմանափակեն ազատ արտահայտումը և կսպառնան երկրում լրատվամիջոցների ֆինանսական կենսունակությանը:

Քաղաքացիական հասարակությունն արդարացիորեն քննադատել է օրինագիծը՝ հիմնավորելով, որ այն կարող են չարաշահել՝ չափազանց մեծ տուգանքներ գանձելու և անկախ լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով քաղաքական գործիչների և հասարակական այլ ազդեցիկ գործիչների քննադատության համար:

Մենք կոչ ենք անում Հայաստանի  իշխանություններին լրջորեն ընդունել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողական կազմակերպությունների մտահոգությունները և չեղարկել այս օրինագիծը»։

Placeholder
Freedom House. Հայաստանում օրենսդրական նոր փոփոխությունները սպառնալիք են մեդիայի և խոսքի ազատության համար