Վիրջինիա Բիչ քաղաքում փոխհրաձգության հետևանքով 2 զոհ և 8 վիրավոր կա
Իրավունք
12:35 27/03/2021
Աշխարհ

Վիրջինիա Բիչ քաղաքում փոխհրաձգության հետևանքով 2 զոհ և 8 վիրավոր կա

Երկու մարդ է զոհվել, առնվազն ութը վիրավորվել են ամերիկյան Վիրջինիա Բիչ քաղաքում (Վիրջինիա) տեղի ունեցած փոխհրաձգության մի քանի դեպքերի արդյունքում: «ՌԻԱ նովոստի» -ի փոխնացմամբ՝ այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետը:

Իրավապահ մարմինների ղեկավար Պոլ Նյուդիգեյթի խոսքով, ոստիկանությունը ժամանել է փոխհրաձագության առաջին դեպքի տարածք տեղական ժամանակով մոտավորապես 23.00-ին: Հայտնի է, որ այնտեղ մի քանի կրակոց է արձակվել:

«Մոտ ութ մարդ վիրավորվել է այդ տարածքում»,- ասել է ոստիկանը և տեսաձայնագրությունը տեղադրել Facebook-ի իր տեսաալիքում:

Երբ ոստիկանությունը զբաղվում էր այս միջադեպով, մեկ այլ թաղամասում կրակոցներ են հnչել, և ոստիկանությունն արձագանքել է դրան: Ոստիկանի կողմից զենքի գործադրման հետևանքով մի տղամարդ է մահացել, մյուս մահացու հրազենային վիրավորում ստացածը հավանաբար կապ չի ունեցել միջադեպի հետ:
 

Placeholder
Վիրջինիա Բիչ քաղաքում փոխհրաձգության հետևանքով 2 զոհ և 8 վիրավոր կա