Կահիրեում 10 հարկանի բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ
Աշխարհում
11:10 27/03/2021
Աշխարհ

Կահիրեում 10 հարկանի բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ

Առնվազն երեք մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արևելքում 10 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին գրել է  եգիպտական «Ալ-Ահրամ» թերթը:

Հրապարակման համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակներում ընթանում են մարդկանց որոնողական աշխատանքներ:

Փլուզման պատճառների մասին չի հայտնվում:

Placeholder
Կահիրեում 10 հարկանի բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ