2:0. Հայաստանի տպավորիչ հաղթանակը Իսլանդիային
Սպորտ
22:05 28/03/2021
Հայաստան

2:0. Հայաստանի տպավորիչ հաղթանակը Իսլանդիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Իսլանդիայի հավաքականին և հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Հյուրընկալող կողմը երկրորդ խաղակեսում  երկու անգամ գրավեց հակառակորդի դարպասը։ Առաջին գոլի հեղինակը ղազախական «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն էր, իսկ երկրորդինը՝ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Placeholder