Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութերի դիմաց
Աշխարհում
11:50 29/03/2021
Աշխարհ

Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութերի դիմաց

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է փոխհատուցել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համար՝ դեղ արտադրող երկրներ նավթ արտահանելով: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով նրա թվիթթերյան հայտարարությանը։

«Երկիրը COVAX մեխանիզմի ներքո կորոնավիրուսի համար դեղեր գնելու մի քանի եղանակ ունի, բայց մենք նախընտրում ենք վառելիք՝ դեղի դիմաց սկզբունքը»,- ավելացրել է պետության ղեկավարը:

Նա տեղեկացրել է նաև, որ հաստատել է պատվաստանյութերի դիմաց նավթի առաքումը:

«Վենեսուելան նավթատար բաքեր ունի, նավթ գնող հաճախորդներ, և մենք կարող ենք արտադրված յուղի մի մասն ուղարկել անհրաժեշտ պատվաստանյութերը գնելու համար»,- ասել է երկրի նախագահը:

Ավելի վաղ երկրում պատվաստանյութերի հետազոտության ղեկավար Գարսիա Պինյերան հայտարարել էր, որ Վենեսուելայի բժիշկները լուրջ բարդություններ չեն գրանցել կամավորների մոտ, ովքեր մասնակցել են ռուսական «Sputnik V» կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին:
 

Placeholder
Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի պատվաստանյութերի դիմաց