Ռուբեն Վարդազարյանը Մոսկվայում հանդիպել է Վյաչեսլավ Լեբեդևի հետ
Քաղաքական
18:24 29/03/2021
Հայաստան

Ռուբեն Վարդազարյանը Մոսկվայում հանդիպել է Վյաչեսլավ Լեբեդևի հետ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, այսօր՝ մարտի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդևը:

Երկու երկրների դատական իշխանությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի դատական համակարգերի արդյունավետ փոխգործակցության և զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Կողմերի ներկայացուցիչները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում:
 

Placeholder
Ռուբեն Վարդազարյանը Մոսկվայում հանդիպել է Վյաչեսլավ Լեբեդևի հետ