4 նորածնի մարմին է հայտնաբերվել Մոսկվայի մարզի, Ուլյանովսկի և Վոլգոգրադի աղբանոցներում
Իրավունք
17:44 29/03/2021
Աշխարհ

4 նորածնի մարմին է հայտնաբերվել Մոսկվայի մարզի, Ուլյանովսկի և Վոլգոգրադի աղբանոցներում

Հանգստյան օրերին՝ մարտի 27-28-ը, մի քանի նորածնի մարմիններ են հայտնաբերվել Մոսկվայի շրջանի կոշտ կենցաղային թափոնների վերամշակման համալիրում, Ուլյանովսկի աղբամաներից մեկում և Վոլգոգրադի աղբի վերամշակման գործարանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քննիչները սկսել են ստուգումներ անցկացնել Վոլգոգրադի կոշտ կենցաղային թափոնների վերամշակման գործարանում երկու նորածնի մարմինների հայտնաբերումից հետո:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության համաձայն, Վոլգոգրադում տեղի 37-ամյա բնակիչը ժամանակից շուտ երկվորյակներ է լույս աշխարհ բերել, բայց պարզվել է, որ երեխաները մահացած են, և նա դիակները պարկով գցել էր աղբավայր: Կնոջն անհրաժեշտ է եղել վիրաբույժների միջամտությունը, այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է:

Մարտի 28-ին մերձմոսկովյան Եգորեովսկում թափոնների վերամշակման համալիրի  տեսակավորող գոտու վրա հայտնաբերվել է նորածնի դի: Մահացած երեխան արական սեռի էր: Քննչական կոմիտեի աշխատակիցները քննություն են անցկացրել և հարցաքննել բանվորներին և այն անձանց, ովքեր կարող էին ականատես լինել դեպքին: Մոր ինքնությունը դեռ պարզված չէ:

Մարտի 27-ին Ուլյանովսկոյում գտնվող աղբարկղում հայտնաբերվել էր մեկ այլ նորածին երեխայի դի:

Placeholder
4 նորածնի մարմին է հայտնաբերվել Մոսկվայի մարզի, Ուլյանովսկի և Վոլգոգրադի աղբանոցներում