«Արտավազդ»-ի հաղթողները
Մշակույթ
09:27 29/03/2021
Հայաստան

«Արտավազդ»-ի հաղթողները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հոբելյանական 20-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, մրցանակաբաշխության հիմնադիր Երվանդ Ղազանչյանի հիշատակին:

«Արտավազդ-2020/2021» մրցանակաբաշխության հաղթողները

Երվանդ Ղազանչյանի անվան հատուկ մրցանակ
ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ - Սերգեյ Առաքելյան

«Լավագույն մանկական ներկայացում»
«Շրջված երազ» -  Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն,  բեմադրիչ` Նարինե Մալյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի»
Հռիփսիմե Նահապետյան - (Ջուլիետ) «Ռոմեո և Ջուլիետ», Կոնստանտին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն և Մարիկա Դովլաթբեկյան - (Պոյի ալտեր Էգոյի ալտեր Էգո) «Սև կատուն», Մետրո թատրոն  

«Լավագույն երիտասարդ դերասան»
Նարեկ Բաղդասարյան - (Կորնյուդե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և
Դավիթ Եղիազարյան - (Գրիմով) «N 6», Աբովյանի դրամատիկական թատրոն

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»
Գոռ Մարգարյան - «12», Անհատ թատերախումբ

«Լավագույն երիտասարդական ներկայացում»
«Օնեգին» -  Կոնստանտին  Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, բեմադրիչ`Նորա Գրիգորյան

«Թատերարվեստին անբասիր ծառայության համար»
ՀՀ ժող․արտիստ Իրինա Մարչենկո -  Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն
ՀՀ վաստ. արտիստ Բորիս Պեպանյան -  Հ.Պարոնյանի անվ. թատրոն
ՀՀ ժող. արտիստ Արա Երնջակյան -  Կամերային թատրոն 

«Լավագույն պիես»
Սառա Նալբանդյան -  «Հաղթանակի գենեզիս» 

«Լավագույն սցենոգրաֆիա»
Գարեգին Եվանգուլյան -  «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն երաժշտության հեղինակ»
Ջեմմա Մինասյան - «Սև կատուն», Մետրո թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի»
Հերիքնազ Բաղդասարյան - (Վարազդատի մայրը) «Վարազդատ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Լավագույն երկրորդ պլանի դերասան»
Անդրանիկ Զաքարյան - (Չեզվիք) «Թռիչք կկվի բնի վրայով», Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն  

«Լավագույն դերասանուհի»
Տաթև Ղազարյան - (Էլիզաբեթ Ռուսե) «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն  

«Լավագույն դերասան»
Արման Նավասարդյան - (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն  

«Լավագույն ռեժիսուրա»
Նարինե Գրիգորյան - «Լոռեցի Սաքոն», «Փափլիկը», Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Վահե Շահվերդյան  - «Անուշ», Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն

«Ժյուրիի հատուկ մրցանակ»
«Լուսաբացից առաջ» - Ստեփանակարետի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն, բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյան

«Լավագույն ներկայացում»
«Փափլիկը» - Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն, բեմադրիչ` Նարինե Գրիգորյան

Placeholder