Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ոչ երկրային զգացողություն է, նայել դրոշին, լսել օրհներգը»․Դավիթ Յուրչենկոն Իսլանդիայի դեմ տոնած հաղթանակի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասպաահ Դավիթ Յուրչենկոն Իսլանդիայի դեմ տոնած հաղթանակը համարում է ամբողջ ազգինը:
«Այո, հետևել էինք իսլանդացիներին և գիտեինք որ ծանր ֆուտբոլ էին խաղալու և շեշտը դնելու էին փոխանցումների վրա: Ամեն ինչ հաջող դասավորվեց մեզ համար և երկու գեղեցիկ գոլ խփեցինք: Սա ամբողջ հայ ազգի հաղթանակն էր»,-Յուրչենկոյի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Դարպասպաահի շեշտել է, որ երկրպագուների ներկայացության կարևորությունը չես փոխանցի բառերով: «Ոչ երկրային զգացողություն է, նայել դրոշին, լսել օրհներգը և մրցավարի սուլիչը: Շնորհակալություն երկրպագուներին»,-ասել է նա: