Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից՝ մասնակցելու կլիմայի վիրտուալ գագաթնաժողովին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով իր աղբյուրներին։
«Հրավերը ստացվել է, ուսումնասիրությունն ընթացքի մեջ է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նախկինում Սպիտակ տունը հաստատել էր, որ Բայդենը Պուտինին հրավիրել է աշխարհի 40 առաջնորդների հետ մասնակցել ապրիլի 22-23-ին կայանալիք կլիմայի բանակցություններին, որոնք կանցկացվեն առցանց տարբերակով:
Placeholder