Հայաստանի հավաքականը շոկի մեջ է գցել առաջատարներին. ՖԻՖԱ
Օրվա թեմա
13:23 29/03/2021
Աշխարհ

Հայաստանի հավաքականը շոկի մեջ է գցել առաջատարներին. ՖԻՖԱ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, Թվիթերում անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի՝ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլում երկրորդ անընդմեջ հաղթանակին: 

«Հայաստանի հավաքականը շոկի ենթարկեց ֆավորիտներին՝ երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո»,- գրված է ՖԻՖԱ-ն Թվիթերում

Հիշեցնենք, որ մարտի 28-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, կայացել է Աշխարհի 2022թ. առաջնության որակավորման J փուլի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը: Հայաստանի հավաքականը, Տիգրան Բարսեղյանի և Խորեն Բայրամյանի խփած գոլերի շնորհիվ, հաղթել է Իսլանդիային 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր:
Մարտի 25-ին Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը նույնպես ավաևտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով։

Մարտի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երրորդ տուրի հանդիպումը Ռումինիայի ընտրանու դեմ:

Լուսանկարները՝ Հայաստանի  ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեսյսբուքյան էջից
 

Placeholder
Հայաստանի հավաքականը շոկի մեջ է գցել առաջատարներին. ՖԻՖԱ