Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակները հաջորդել են մեկը մյուսին
Սպորտ
19:22 29/03/2021
Հայաստան

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակները հաջորդել են մեկը մյուսին

Գոհացնող մրցելույթներ  է ունեցել  մեր առաջատար ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Թբիլիսիում անցկացված միջազգային  վարկանիշային մրցաշարում, 45 մրցակիցների պայքարում, Ֆերդինանդը գրավել է պատվավոր յոթերորդ տեղը: Նա հաջորդաբար հաղթել է Իսրայելի, Ավստրիայի, Մոնղոլիայի ներկայացուցիչներին մտնելով  քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցն էր Ակիլ Գժակովը / Կոսովո /, որին մեկ անգամ արդեն հաղթել էր հայ մարզիկը:

Բառացիորեն գոտեմարտի մինչև վերջին վայրկյանները, ինչպես զրույցի ժամանակ ասաց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը,  հաղթանակի նժարը Ֆերդինանդի կողմն էր: Բայց չգիտես ինչու, մրցավարը, անմեղ վիճակում, սխալմամբ, միավոր տվեց մրցակցին, որի արդյունքում տուժեց հայ ձյուդոիստը:

Ֆերդինանդը եզրափակել է  հրաշալի յոթնյակը, իր ունեցած 1552  միավորին ավելացրեց ևս  260-ը  և մեծացրեց Տոկիոյի օլիմպիական խաղեր մեկնելու հնարավորությունը:

Առաջիկայում մարզիչն ու սանը կմասնակցեն արտագնա ուսումնամարզական հավաքի, որից հետո կմեկնեն Պորտուգալիա և մեր պատվիրակը կընդգրկվի Լիսաբոնում ապրիլի 16-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության պայքարում:

 

Placeholder
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակները հաջորդել են մեկը մյուսին