Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պեսկով. Փաշինյանի հրաժարականի որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Պուտինի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին հրաժարական տալու որոշումը չի պահանջում անհապաղ զրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ավելացրել է, որ ղեկավարների շփումները շարունակական են, գրում է Tass-ը։
«Նա [Փաշինյանը] կշարունակի կատարել [Հայաստանի վարչապետի] պարտականությունները, ուստի այս որոշումը, որը հրապարակվեց, անհապաղ քննարկման կարիք չունի», - ասել է Կրեմլի խոսնակը:
Նա ավելացրել է, որ երկու երկրների ղեկավարները «բավականին վերջերս են շփվել, շփումները շարունակվում են»:
Նշվում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը սկսվեց փետրվարի վերջին, երբ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը և բարձրագույն հրամանատարական կազմը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը: Մարտի 18-ին, Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարների հետ խորհրդակցելուց հետո, հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: