Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան
Առողջություն
12:47 29/03/2021
Հայաստան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալներում և հիվանդանոցնում զինծառայողների, ոստիկանների, ԱԱԾ սահմանափահ զորքերի, կամավորների շրջանում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, պլանավորման բաժնի պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը՝ ամփոփելով ռազմաբժշկական վարչության կատարված աշխատանքը պատերազմի ընթացքում։ 

«55 տոկոսը ունեցել են թեթև վիրավորվումներ, 35 տոկոսը՝ միջին ծանրության վիրավորումներ, 7 տոկոսը՝ ծանր վիրավորումներ, 2 տոկոսը՝ ծայրահեղ ծանր  վիրավորումներ»,- ասել է Փաշիկյանը։

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանն նշել է, որ ներկայումս փաստացի բուժում է ստանում շուրջ 1500 զինծառայող, նրանք գտնվում են վերականգնողական արձակուրդում։

«Ներկայումս ունենք 885 արդեն իսկ առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամներ։ Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները օգտվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցությունից»,- պարզաբանել է Օհանյանը։

Նա նաև նշել է, որ պատերազմի մինչև 22-23-րդ օրը զինծառայողների շրջանում եղել են միայն բեկորային վիրավորումներ։ 

«Դա խոսում է այն մասին, որ հակառակորդը կիրառում էր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրետանային միջոցները։ Պատերազմի երրորդ շաբաթից հետո զինծառայողների շրջանում ունեցանք առաջին գնդակային վիրավորումները, երբ հակառակորդի զորքերը մոտեցան և անմիջական կոնտակտ եղավ»,- ընդգծել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետը։

Օհանյանն ասել է, որ ռազմաբժշկական վարչությունը բավականին լուրջ վերլուծություն է  պատերազմի արդյունքները։ Ըստ նրա, հակառակորդն իր առաջ խնդիր էր դրել մոտակա առաջադրանքը լուծելու՝ կիրառելով դիմակայող ուժերի նկատմամբ մաքսիմալ խոցման միջոցներ։

Placeholder
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ. Գեղամ Փաշիկյան