Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա
Քաղաքական
12:45 30/03/2021
Տարածաշրջան

Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա

Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել են ապրիլի 6-ին մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է Եվրախորհրդի նախագահի մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը, գրում է ermenihaber-ը։

Լեյցը նշել է, որ ԵՄ ղեկավարությունն Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԵՄ գագաթաժողովից հետո Չարլզ Միշելը հայտնել էր, որ ապրիլին Թուրքիա այց կազմակերպելու համար կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ: ԵՄ ղեկավարների գագաթաժողովին որոշում էր կայացվել ամրապնդել Թուրքիայի հետ համագործակցությունը տնտեսության, ներգաղթի և հասարակական տարբեր ոլորտներում:

 

Placeholder
Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները կմեկնեն Թուրքիա