Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց
Իրավունք
13:34 30/03/2021
Հայաստան

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն սկսվելուց քիչ անց ընդմիջվեց մասնակիցների՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի բացակայության պատճառով։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ 300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դիմումից բացի, դատարան է ստացվել նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանի դիմումը։

Մեղադրող կողմը նոր ծավալուն միջնորդություն է նախապատրաստում և այդ կապակցությամբ խնդրել է դատարանին այսօրվա նիստը հետաձգել և նշանակել ապրիլի 6-ին։

Մյուս դատախազից որևէ միջնորդություն չի ստացվել։ Դատավոր Դանիբեկյանն ասաց, հայտարարվում է ընդմիջում, որպեսզի դատարանը միջոցներ ձեռնարկի պարզելու բացակա անձանց ներկայանալու հնարավարությունն ու բացակայության պատճառները։

 

Placeholder
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը ընդմիջվեց