Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին
Օրվա թեմա
17:49 30/03/2021
Հայաստան

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են զինվորական երդման հանդիսավոր արարողություններ: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նորակոչիկները երդվել են հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով  պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

 

Placeholder
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին