Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանում COVID-19-ի հաճախականության մակարդակը հուշում է երկրում վիրուսի տարածման հավանական երրորդ ալիքի մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմենովան:
«Կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքը գրավել է նաև 2021 թվականի սկիզբին, այժմ ավաղ դեպքերի մակարդակն ու հիվանդությունների ընթացքը թույլ են տալիս ասելու կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի մասին»,- ասել է նա՝ բժշկական կրթության շաբաթվա համաժողովի ընթացքում:
Միևնույն ժամանակ, Սեմենովան նշել է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` կորոնավիրուսի տարածումը կանխելու և երկրում վիրուսի նկատմամբ բնակչության իմունիտետը բարձրացնելու համար:
«Հուսանք առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում կհաջողվի բարձրացնել հանրության իմունիտետը, և մենք կկարողանանք խոսել կորոնավիրուսային վարակի իջեցման մասին: Այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության մի շարք խոշոր քաղաքներում դեռ կան վտանգներ և վարակի տարածման սպառնալիքները մեծ են»,- եզրափակել է նա: