Կրեմլից հայտնել են, թե որ երկրներն են Ռուսաստանի ընկերներ
Քաղաքական
10:45 30/03/2021
Տարածաշրջան

Կրեմլից հայտնել են, թե որ երկրներն են Ռուսաստանի ընկերներ

Միջազգային ասպարեզում Ռուսաստանը շատ ավելի բարեկամական հարաբերություններ ունի, քան՝ առճակատման: «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Խոսելով ընկերների մասին՝ ես, հավանաբար, պետք է սկսեի Չինաստանից,  նաև Հնդկաստան է ընկեր: Ընկերների շարքում կարող եք թվարկել գրեթե բոլոր ասիական և խաղաղօվկիանոսյան երկրները, միգուցե՝ բացի Ավստրալիայից »,- ասել է Կրեմլի խոսնակը:

Նա նաև նշել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ է պահպանում նախկին խորհրդային գրեթե բոլոր պետությունների հետ, բացառությամբ Վրաստանի, Ուկրաինայի և Բալթյան երկրների:

«Մենք հիանալի հարաբերություններ ունենք ԱՊՀ հանրապետությունների հետ, խորացվում է  ինտեգրումը ԵԱՏՄ երկրների հետ: Բացի այդ, նախկին Խորհրդային Միությունան տարածում ինտեգրման մեկ այլ կարևոր գործընթացը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությունն է»,-հավելել է  Պեսկովը:

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ շահագրգռված են Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները, ինչպես նաև եվրոպական մի շարք պետություններ:

«Այո, Բրյուսելի հետ ամեն ինչ լավ չի ընթանում, բայց երկկողմանի հիմունքներով ԵՄ անդամ երկրների հետ երկխոսությունը շարունակվում է»,-ասել է պետության ղեկավարի խոսնակը:

Հարցազրույցի ընթացքում Պեսկովը նաև շեշտել է, որ Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տա Վաշինգտոնին ուժի դիրքերից երկխոսություն վարել Մոսկվայի հետ:

Placeholder
Կրեմլից հայտնել են, թե որ երկրներն են Ռուսաստանի ընկերներ