30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է
Օրվա թեմա
11:07 30/03/2021
Հայաստան

30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Առողջացել է 509 մարդ: Մեկ օրում մահացել է 29 մարդ: Նրանցից 8-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության

ԱՆ ներկայացրած տվյալներով, մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Մահվան ևս 890 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4387 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում:


 

Placeholder
30.03.2021. Կորոնավիրուսի 750 նոր դեպք է գրանցվել, 29 մարդ մահացել է