Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Առողջություն
11:49 30/03/2021
ԼՂՀ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցաւոմ մարտի 29-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4483 քաղաքացու հետազոտություն, որից  595-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2479 դեպք: Կատարվել է 21 931  թեստավորում:

 

Placeholder
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք