Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահի թաղման ժամանակ
Քաղաքական
14:51 30/03/2021
Աշխարհ

Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահի թաղման ժամանակ

Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլիի թաղման արարողության ժամանակ տեղի ունեցած խառնաշփոթի արդյունքում, փոխանցում  է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով տեղի ոստիկանության հրապարակած տվյալներին։

Արարողությունը տեղի է ունեցել մարտի 21-ին Դար էս Սալամ քաղաքում։ Ոստիկանության տվյալներով՝ մահացել է 45 մարդ, ևս 37-ը վիրավորվել են:

«Նրանք գնացել էին իրենց սերը ցույց տալու իրենց մահացած առաջնորդին, բայց մարդկանց մեծ քանակի պատճառով ոմանք անհամբերություն են դրսևորել, և որոշել են օգտագործել ոչ պաշտոնական մուտքը, և այդպիսով առաջացել է այս խնդիրը», - ասել է է Դար էս Սալամի ոստիկանության հատուկ ծառայության հրամանատար Լազարո Մամբոսասան:

Մարտի 17-ին հայտնի դարձավ, որ 61 տարեկանում  մահացել է Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին: Պետության ղեկավարի մահվան լուրից մեկ շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր հարևան Քենիայում։ 

Placeholder
Առնվազն 45 մարդ է մահացել Տանզանիայի նախագահի թաղման ժամանակ