AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria
Աշխարհում
12:07 30/03/2021
Աշխարհ

AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria

Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria, ասվում է եվրոպական բժշկական գործակալության կայքում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Վերանվանումը տեղի է ունեցել պատվաստանյութ ստացած մարդկանց մոտ առաջացած վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին:

Մարտին, պատվաստումից հետո տեղի ունեցած մի շարք մահերից, ինչպես նաև AstraZeneca դեղամիջոցն օգտագործելուց հետո հիվանդների մոտ թրոմբի առաջացման դեպքերից հետո, որոշ երկրներ դադարեցրել են այս դեղամիջոցի օգտագործումը։

Սակայն հետագայում եվրոպական դեղորայքային կարգավորիչը հաստատել է այս դեղամիջոցի անվտանգությունը:

Այժմ Շվեդիայի իշխանությունները հայտնում են, որ պատվաստանյութի անվանափոխությունը բացի փաթեթավորումից, այլ փոփոխությունների չի հանգեցնի:
 

Placeholder
AstraZeneca պատվաստանյութը վերանվանվել է Vaxzevria