Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
Քաղաքական
10:21 30/03/2021
ԼՂՀ

Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել 2020 թվականի նոյեմբերին:

Էներգիայի մատակարարման և ջրամատակարարման համակարգերը, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասնմեկերորդ շարասյունը, որը բաղկացած է եղել 15 Կամազ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, 80 տոննա բեռով Ստեփանակերտ-Մադաղիս-Քելբաջար երթուղով անցել է Քարվաճառի շրջան: Ըստ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության՝ մեքենաներում եղել են էլեկտրական սարքավորումներ, շինանյութեր և այլ  ոչ ռազմական պարագաներ:

Ռուս խաղաղապահների օժանդակությամբ արդեն տասնմեկ ավտոշարասյուն տեղափոխել է ավելի քան 1600 տոննա բեռ:

Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
 

Placeholder
Ռուս խաղաղապահները տասնմեկերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան